
pCO2 (հաճախ նաև PaCO2), ածխածնի երկօքսիդի պարցիալ ճնշումը զարկերակային արյան մեջ։ Բնութագրելով գազի քանակությունը՝ այն ցույց է տալիս ալվեոլային օդափոխության էֆեկտիվությունը։ Այն շնչառական ֆունկցիայի ինդիկատոր է և ցույց է տալիս արյան մեջ թթվի ընդհանուր քանակը։
Արժեքներ#edit
- Նորմալ արժեքները տատանվում են 35-45 մմ սնդ. ս. սահմաններում։
- Եթե pCO2 փոքր է 35 մմ սնդ. ս., ապա հիվանդը գերօդափոխվում է, և եթե pH մեծ է 7.45-ից, ապա զարգանում է շնչառական ալկալոզ։
- Եթե pCO2 մեծ է 45 մմ սնդ. ս., ապա հիվանդը քիչ է օդափոխվում, և եթե pH փոքր է 7.35-ից, ապա զարգանում է շնչառական ացիդոզ[1][2]։
Ծանոթագրություններ#edit
- ^ Dugdale DC, Zieve D. Gasometría arterial. Medline Plus. 09/01/2012.
- ^ «Leticia Godoy Dias Sanderson. Gasometria arterial - Artigo de revisão. Fevereiro 2012» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 8-ին.
This article is mirrored from “PCO2” on Հայերեն Wikipedia, revision 10493229, written by Wikipedia's contributors and licensed CC BY-SA 4.0. Editing it here creates a Quire copy with its own history.
Synced with Wikipedia revision 10493229 · just now